Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «103.1-ին հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «121-րդ հոդվածի 10-րդ մասով» բառերով.

2) 2-րդ կետի «190-րդ» բառը փոխարինել «296-րդ» բառով.

3) 3-րդ կետի «217.1-ին» բառը փոխարինել «310-րդ» բառով.

4) 3.1-ին կետի «386-րդ հոդվածով և 387-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «153-րդ հոդվածով» բառերով, իսկ «արարքների» բառը՝ «արարքի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

2) 5-րդ կետի «քրեական հետապնդում իրականացնող մարմիններից» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներից» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

2) 2-րդ մասի «քրեական հետապնդման մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, իսկ «քրեական հետապնդման մարմինների» բառերը՝ «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

2) 3-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, իսկ «քրեական հետապնդում իրականացնող մարմիններ» բառերը՝ «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

3) 4-րդ մասի «Քրեական հետապնդման մարմինների» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները նախաքննության՝ հրապարակումն արգելված տվյալները տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:».

5) 6-րդ մասի «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները» բառերով, իսկ «քրեական գործ հարուցելու» բառերը՝ «քրեական վարույթ նախաձեռնելու» բառերով.

6) 8-րդ մասի՝

ա. 1-ին կետի «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով,

բ. 2-րդ կետի «հարուցված քրեական գործերի քննության» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով, իսկ «կալանքի տակ գտնվող» բառերը փոխարինել «արգելադրված» բառով,

գ. 3-րդ կետի «հարուցված այն քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված այն քրեական վարույթների» բառերով,

դ. 4-րդ կետի «հարուցված և դատական քննության փուլում գտնվող քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված և դատաքննության փուլում գտնվող քրեական վարույթների» բառերով,

ե. 5-րդ կետի «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով, իսկ «և բռնագանձված» բառերը հանել,

զ. 6-րդ կետի «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

2) 4-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով.

2) 3-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմնին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, «քրեական հետապնդում իրականացնող մարմինը» բառերը՝ «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները» բառերով, իսկ «15 օրվա ընթացքում տեղեկացնում է» բառերը՝ «15 օրվա ընթացքում տեղեկացնում են» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝

 1) 2-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, վարույթի հանրային մասնակիցները» բառերով.

 2) 4-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից սառեցված գույքի վրա կալանք դնելու» բառերը փոխարինել «քննիչի կողմից սառեցված գույքի արգելադրման» բառերով.

3) 8-րդ մասի «քրեական հետապնդման մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.

 

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի՝

ա. 1-ին կետի «190-րդ» բառը փոխարինել «296-րդ» բառով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետևանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,».

2) 6-րդ մասի՝

ա. 1-ին կետի «217.1-ին» բառը փոխարինել «310-րդ» բառով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետևանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,»:

 

  Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ մտնելու օրը: Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածության այն դեպքերի նկատմամբ, որոնք առաջացել են մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը, տարածվում են մինչ դրա ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-179-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան