Basic information
Number
թիվ 545-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.11.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.365
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
19.09.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
26.09.2006
Effective date
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006333

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 սեպտեմբերի 2006 թ.

թիվ 545-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 6-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 238-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«76. Օրենքներով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված գումարը գերազանցող գործարքների դեպքում անդորրագրի վրա լրացվում են հաճախորդի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն ստորագրվում է հաճախորդի կողմից: Այս պահանջից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:»:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 26
 Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation