ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին
««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-5-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով.
2) 3-րդ մասի «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով.
3) 4-րդ մասի «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով.
4) 5-րդ մասի «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով.
5) 6-րդ մասի «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|