ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում «10» թիվը փոխարինել «20» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «տասը» բառը փոխարինել «քսան» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը գործող հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական: