ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40.1-ին հոդվածում՝
1) 10-րդ մասի «բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.
2) 11-րդ մասի առաջին նախադասության «բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.
3) 14-րդ մասի «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետում» բառերով, իսկ «հունիսի 15-ը» բառերը՝ «հունիսի 30-ը» բառերով.
4) 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված՝ անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր կամ լրացուցիչ նյութեր ստանալու և ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 60 օրով:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով.
«15. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանում է Հանձնաժողովը:»:
Հոդված 2. Օրենքի 40.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության կողմից «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովին տրամադրելուց հետո, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթն անցկացվում է մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:»:
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթը 2022 թվականին անցկացվում է մինչև հուլիսի 31-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|