Basic information
Number
N 1697-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.10.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.10.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.10.2005
Effective date
27.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1697-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի պահանջներին համապատասխան` հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի աշխատանքային խմբի կազմում ներգրավված` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միանվագ պարգևատրումներ, ինչպես նաև խմբի կազմում ներգրավված` հայեցողական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ վարձատրություն տրամադրելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 4317.8 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 3975.0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 342.8 հազ. դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1138.5 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 1050.0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 88.5 հազ. դրամ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 22
Երևան