ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի ապրիլի 12-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 115-րդ հոդվածը՝
1) «դատարանի՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին, իսկ Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 2 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|