Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-98-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

      

Ընդունված է 2022 թվականի ապրիլի 12-ին

             

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13-րդ հոդվածը՝

1) «դատարանի՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

              

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

       

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. մայիսի 2

Երևան
ՀՕ-98-Ն

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան