Basic information
Number
N 1434-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.10.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.10.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.10.2006
Effective date
21.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1434-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1281-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հակոբ Ասոյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Խաչատրյանին` 60.0 հազ. դրամ, Տիգրան Հարությունյանին` 150.0 հազ. դրամ, Ջանիբեկ Դավթյանին` 120.0 հազ. դրամ, Արթուր Սարգսյանին` 30.0 հազ. դրամ, Արա Կուրազյանին` 150.0 հազ. դրամ, Ֆրունզիկ Լալայանին` 120.0 հազ. դրամ, Սեդրակ Մելքոնյանին` 60.0 հազ. դրամ և Թելման Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 750.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին գումար հատկացնելու մասին» N 1281-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման մեջ «Սմբատ Անտոնյանին» բառերը փոխարինել «Սամվել Անտոնյանին» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 11
Երևան