041.0614.30.12.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 614
քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարկային ապառքների կրճատման նպատակով.
1. Ստեղծել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհուրդ և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հաստատել հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների ապառքների մարման մեխանիզմների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքում սահմանել պատասխանատվություն բանկերի կողմից վճարումների կատարման` օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման համար` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված եռամսյակային տեղեկությունների հիման վրա: (5-րդ կետը փոփ. 19.02.98 N 113)
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ | 
| 
 Հաստատված է  | 
Կ Ա Զ Մ
հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի
| Ա. Դարբինյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) | 
| Է. Սանդոյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար | 
| Դ. Հարությունյան | - ՀՀ արդարադատության նախարար | 
| Վ. Ավանեսյան | - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար | 
| Գ. Նանագուլյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար | 
| Գ. Մարտիրոսյան | - ՀՀ էներգետիկայի նախարար | 
| Ե. Զաքարյան | - ՀՀ տրանսպորտի նախարար | 
| Ա. Վարդանյան | - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար | 
| Ֆ. Փիրումյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար | 
| Վ. Մովսիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար | 
| Գ. Եգանյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարար | 
| Պ. Ղալթախչյան | - ՀՀ սեփականաշնորհման նախարար | 
| Ա. Թումանյան | - ՀՀ հարկային տեսչության պետ | 
| Մ. Մակարյան | - ՀՀ մաքսային վարչության պետ | 
| Զ. Սարգսյան | - ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահ | 
| Տ. Սարգսյան | - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ | 
| Գ. Արզումանյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ (խորհրդի քարտուղար) | 
(Կազմը լրաց. 19.02.98 N 113, խմբ. 07.05.98 N 228)
| 
 Հաստատված է  | 
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
| 
 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ  | 
 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ  | 
 ԺԱՄԿԵՏ  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
| 
 1. Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. հուլիսի 25-ի թ. 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստացած «ՀՀ նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների և դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության մեթոդական ցուցումներին» համապատասխան ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում և արդյունքների մասին տեղեկանքների ներկայացում 
  | 
 ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն  | 
 պարբերաբար, մինչև յուրաքանչյուր եռամսյակին (ամսվան)հաջորդող ամսվա քսաներորդ օրը  | 
| 
 2. Խոշոր (20 մլն դրամից ավելի գումարով) ապառքատեր այն ձեռնարկությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոնց ապառքները գերազանցում են հաշվարկված հարկերի 20 տոկոսը:  | 
 ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 
  | 
 01.02.98.  | 
| 
 3. Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հարկային կարգապահության ուսումնասիրում և հարկային ապառքների աճ թույլ տված ձեռնարկությունների տնօրենների հետ կնքված կոնտրակտների լուծարում և այդ ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման ընթացակարգերի հարուցման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն 
  | 
 ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն  | 
 01.02.98.  | 
| 
 4. Հողի հարկի և գույքահարկի գանձման աշխատանքներին օժանդակում և դրանց կազմակերպման կատարելագործման ուղիների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն 
  | 
 ՀՀ մարզպետներ  | 
 01.02.98.  | 
| 
 5. Քաղաքացիների հարկային ապառքների բռնագանձումը նրանց գույքի վրա տարածելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն 
  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն  | 
 01.02.98.  | 
| 
 6. Կանխիկ դրամաշրջանառության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 01.02.98.  | 
| 
 7. Բյուջետային ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում` դրանց ուշացումները բացառելու առումով, և այդ նպատակով «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն 
  | 
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն  | 
 01.02.98.  | 
| 
 8. Սեփականաշնորհվող ձեռնարկությունների հարկային ապառքների մարման առանձնահատուկ մեխանիզմների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 
  | 
 01.02.98.  | 
| 
 9. Հարկատուների գույքի բռնագանձման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 01.02.98.  |