Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-88-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերը.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասին համապատասխան՝ վաղեմության վերջնաժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:».

3) 5-րդ մասը և 6-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եթե, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լրացել են հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառությամբ սույն հոդվածի 10.1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի, հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է՝».

2) 10-րդ մասի 2-րդ կետը և 11-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 10-րդ մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

«10.1. Անկախ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված սահմանափակումներից՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ներկայացվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «ե.1» ենթակետի «ապրանքների» բառը փոխարինել «արտադրատեսակների» բառով և նույն մասից հանել «, բնաիրային» բառը.

2) 2-րդ կետը`

ա. «վճարած հարկերի» բառերից հետո լրացնել «և վճարների» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Սույն կետում նշված ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ հարկ վճարողը Օրենսգրքի 65-րդ գլխով սահմանված կարգով հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ժամանակահատվածում ներառված չէ բարձր ռիսկայնության խմբում» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հարկային իրավախախտում» բառերից առաջ լրացնել «հնարավոր» բառով.

2) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը «հարկային» բառից առաջ լրացնել «հնարավոր» բառով.

3) 3-րդ մասի «հարկային իրավախախտման փաստը» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտումը» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հարուցված՝» բառը փոխարինել «հարուցված վարչական վարույթի արդյունքում» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորման գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. ապրիլի 12

Երևան
ՀՕ-88-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: