Basic information
Number
N 1542-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.09.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.10.2005
Effective date
04.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1542-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարչության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը հատկացնել`

ա) 2003 թվականի նոյեմբերի 25-26-ը Տաջիկստանի նախագահ Է. Ռախմոնովի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում «Ապահով ուղի» փակ բաժնետիրական ընկերության մատուցած ավտոծառայության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով 256.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

բ) 2004 թվականի մարտի 26-ին Լիբանանի Հանրապետության վարչապետ Հարիրիի և 2004 թվականի ապրիլի 22-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Յո. Ֆիշերի գլխավորած պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի շրջանակներում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում մատուցված ծառայությունների հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` համապատասխանաբար` 383.0 հազ. դրամ և 172.0 հազ. դրամ  (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 27
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation