Basic information
Number
N 257
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.07.31/17
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.07.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.07.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
09.07.1997
Effective date
01.07.1997

040.0257.09.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 1997 թվականի N 257
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը, «Հայարդշինանյութեր» արտադրական միավորումը հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությանը:

(1-ին կետը փոփ. 26.01.98 N 29)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 2-րդ կետի «ա», «գ», 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան