Basic information
Number
N 89-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.02.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.02.2006
Effective date
15.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 89-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքում առատ ձյան մաքրման և տեղափոխման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել 100.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` որպես պետական օժանդակություն Երևանի թաղային համայնքներին (ըստ Երևան քաղաքի առանձին թաղային համայնքների` Երևանի քաղաքապետի կողմից հաստատված բաշխման համաձայն) տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի համաձայն հատկացվելիք գումարը Երևանի քաղաքապետարանին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշմամբ Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից բյուջետային մուտքերի գծով 2006 թվականի առաջին եռամսյակի, առաջին կիսամյակի, ինն ամսվա և տարեկան աճողական գումարները գերազանցած մուտքերի հաշվին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. փետրվարի 10
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation