Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-55-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
11.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 64-րդ կետը «որոշումներ, ծանուցագրեր)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների շրջանակներում հարկային մարմնի կողմից կազմվող՝ Օրենսգրքով նախատեսված փաստաթղթեր (հանձնարարագրեր, ակտերի և արձանագրությունների նախագծեր, ակտեր, արձանագրություններ, որոշումներ, հրամաններ)» բառերով.

2) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրում, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից․».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 72-րդ կետով.

«72) հարկային գործ՝ հարկ վճարողին վերաբերող փաստաթղթերի պահպանման համար հարկային մարմնի սահմանած կարգով վարվող անհատական գործ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 303.1-ին հոդվածով.

 

«Հոդված 303.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանումը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողները հաշվառումից հանվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 339-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «գրավոր» բառը.

2) 2-րդ մասի «հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով.

3) 3-րդ մասի՝

ա. առաջին նախադասությունից հանել «կազմվում է երկու օրինակից և» բառերը,

բ. 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հանձնարարագիրը (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Հարկ վճարողը հանձնարարագրին (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակին) համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից:».

4) 4-րդ մասի՝

ա․ առաջին նախադասությունից հանել «կազմվում է երկու օրինակից և» բառերը,

բ․1-ին, 2-րդ և 3-րդ կետերը «երկու» բառից առաջ լրացնել «կնքված» բառով,

գ․ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հանձնարարագիրն ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:».

5) 6-րդ մասի «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացնում էլեկտրոնային ծանուցման եղանակով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 340-րդ հոդվածի 6-րդ մասում՝

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փոփոխման մասին հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացնում էլեկտրոնային ծանուցման եղանակով:».

2) «հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 341-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ստուգման հանձնարարագրի՝ հարկային մարմնի օրինակի» բառերը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ստուգման հանձնարարագրի կնքված տարբերակի» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ նախադասության և 5-րդ մասի «գրավոր» բառը հանել, իսկ «հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով.

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու հրամանը տալիս է հանձնարարագիր տվող պաշտոնատար անձը: Հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով և ուժի մեջ է մտնում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 342-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «երկու օրինակից» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկ վճարողը ակտի նախագիծն ստացված համարվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ ակտի նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտն ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում ժամկետի ավարտի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտ, որն ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը և սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում հարկ վճարողին: Եթե հարկ վճարողը նաև պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասի՝

ա. «նախագծի՝ հարկ վճարողի օրինակին» բառերը փոխարինել «նախագծին» բառով,

բ. 1-ին և 2-րդ կետերի «հարկային մարմնի կնքած պատճենը» բառերը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով,

գ․3-րդ կետի «պատճենները» բառը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակները» բառերով.

5) 8-րդ մասի՝

ա. 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ակտի (նախագծի)՝ այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 343-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) թեմատիկ ուսումնասիրությունը: Ընդ որում, սույն կետով սահմանված ուսումնասիրության համար հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում այն կարող է իրականացվել նաև առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում: Եթե հարկային մարմնում առկա տեղեկատվությունը բավարար չէ ուսումնասիրության իրականացման համար, և հարկ վճարողը ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, չի ներկայացնում կամ հրաժարվում է ներկայացնել ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել հարկ վճարողին այցելության եղանակով՝ անհրաժեշտ փաստաթղթերին տեղում ծանոթանալու կամ դրանցից քաղվածքներ անելու նպատակով:».

2) 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) թեմատիկ ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում:».

4) 6-րդ մասից հանել «գրավոր» բառը.

5) 7-րդ մասի «հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով.

6) 8-րդ մասի «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացնում է էլեկտրոնային ծանուցման եղանակով» բառերով.

7) 10-րդ մասից հանել «երկու օրինակից» բառերը.

8) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հարկ վճարողը արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծն ստացված համարվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ արձանագրության նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտը արձանագրության նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում ժամկետի ավարտի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որն ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը և Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում հարկ վճարողին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված և ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:».

9) 13-րդ մասը «2-6-րդ» բառերից հետո լրացնել «և 8-րդ» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 344-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի,» բառերը.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքների արձանագրությունը դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով և հանձնված է համարվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:».

3) 5-րդ մասի՝

ա․«Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված արձանագրության ստացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝» բառերը փոխարինել «Հարկ վճարողը ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ արձանագրությունը հանձնված համարվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝» բառերով,

բ․ 1-ին կետի «ճշտված հարկային հաշվարկներ» բառերը փոխարինել «հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված)» բառերով,

գ․ 2-րդ կետը «չհամաձայնելու դեպքում» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով» բառերով և նույն կետից հանել «գրավոր» բառը.

4) 6-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 345-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով» բառերով.

2) 7-րդ մասի «հարկային մարմնի կնքած արձանագրության պատճենը» բառերը փոխարինել «արձանագրության էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով.

3) 8-րդ և 9-րդ մասերի «պատճենը» բառը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Չափագրումը փաստացի սկսելու օրը չափագրման հանձնարարագրի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով: Չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանը կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացումը հարկ վճարողին էլեկտրոնային ծանուցման եղանակով ներկայացնելուց անմիջապես հետո:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 347-րդ հոդվածի 4-րդ մասի «հանձնարարագրի երկու օրինակներն» բառերը փոխարինել «հանձնարարագիրն» բառով և նույն մասից հանել «համալիր հարկային ստուգումների համար» բառերը և վերջին նախադասությունը:

 

Հոդված 13. Օրենսգրքի 348-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երրորդ նախադասության «գրավոր» բառը հանել, իսկ «պատճենը» բառը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով.

2) 3-րդ մասից հանել «համալիր հարկային ստուգումների համար» բառերը և վերջին նախադասությունը:

 

Հոդված 14. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 4-րդ մասի «հանձնարարագրի երկու օրինակներն» բառերը փոխարինել «հանձնարարագիրն» բառով և նույն մասից հանել «համալիր հարկային ստուգումների համար» բառերը և վերջին նախադասությունը:

 

Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 349.1-ին հոդվածով.

 

«Հոդված 349.1. Թեմատիկ ուսումնասիրությունը

 

1. Հարկի (վճարի) հաշվարկման ճշտության ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի մոտ կարող է իրականացնել թեմատիկ ուսումնասիրություն:

2. Թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի իրականացրած բացառապես կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել:

3. Թեմատիկ ուսումնասիրություններն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում, բացի Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից, պարտադիր նշվում են նաև՝

1) հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արձանագրության համարը և ամսաթիվը, արձանագրության՝ հարկ վճարողին ծանուցման ամսաթիվը.

2) հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքներին վերաբերելի՝ ուսումնասիրության ենթակա հաշվետու ժամանակաշրջանները: Ընդ որում, ուսումնասիրության հանձնարարագրում չեն կարող ընդգրկվել՝

ա. հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքներին չվերաբերող հարկատեսակներ և հաշվետու ժամանակաշրջաններ,

բ. համալիր հարկային ստուգման ենթարկված հաշվետու ժամանակաշրջաններ,

գ. համալիր հարկային ստուգման ընթացքում գտնվող կամ տվյալ տարվա ստուգումների ծրագրում ներառված հարկ վճարողների մոտ ստուգման ենթակա հաշվետու ժամանակաշրջաններ,

դ. Օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված կարգով ուսումնասիրված հաշվետու ժամանակաշրջաններ:

4. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետն ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 անընդմեջ աշխատանքային օր: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ անընդմեջ աշխատանքային օրով: Թեմատիկ ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը էլեկտրոնային ծանուցման եղանակով ներկայացվում է հարկ վճարողին ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը:

5. Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիրն ուսումնասիրությունը փաստացի սկսելու օրը ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով:

6. Թեմատիկ ուսումնասիրության ընթացքը Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Թեմատիկ ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում:

7. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով սահմանված դեպքում: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած հնարավոր խախտումները չհաստատվելու և (կամ) ուսումնասիրության ընթացքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքներին վերաբերելի հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) ներկայացվելու դեպքում ուսումնասիրության արձանագրության մեջ պարզաբանվում են համապատասխան ռիսկերի չհաստատման պատճառները և (կամ) նշվում են տեղեկություններ ներկայացված հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) վերաբերյալ:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 350-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 350. Հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկությունները

 

1. Հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված, այդ թվում՝ հրապարակային աղբյուրներում (համացանցում) կամ ինքնաշխատ տեղեկատվական բազաներում առկա, ինչպես նաև հարկ վճարողների կողմից իրենց կամ այլ հարկ վճարողների վերաբերյալ իրենց մոտ առկա կամ պահվող՝ հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ երրորդ անձից ստացված տեղեկությունները, վարչական կամ քրեական վարույթում կամ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ արդյունքում որպես ապացույց գնահատվող գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ հարկային մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

2. Երրորդ անձ են համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որոնք Կառավարության սահմանած կարգով կամ հարցման միջոցով հարկային մարմին են ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

3. Բանկային, առևտրային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»։

 

Հոդված 17. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) հարկ վճարողներին կարող են ծանուցվել էլեկտրոնային ծանուցման եղանակով: Սույն մասում նշված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերի մասին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունից, 341-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերից, 342-րդ հոդվածի 1-ին մասից և 4-րդ մասի 12-րդ կետից, 343-րդ հոդվածի 10-րդ մասից և 14-րդ մասի 15-րդ կետից, 345-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերից, 346-րդ հոդվածի 9-րդ մասից, 347-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերից, 348-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 11-րդ մասերից, 349-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերից հանել «(գործադիր մարմնի ղեկավար) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 20.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով, 3-րդ և 18-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը հարկային մարմինը սահմանում է այդ դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 2022 թ. մարտի 11

Երևան
ՀՕ-55-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան