Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-50-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
11.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

      

Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին

    

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում`

1) 10-րդ մասի առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և յոթերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

2) 10-րդ մասի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն), իսկ շենքերի, շինությունների կամ սրահների մուտքերի մոտ արտաքին գովազդը չպետք է գերազանցի 0.5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն):».

3) 10-րդ մասի տասներորդ պարբերությունից հանել «վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի» բառերը.

4) 11-րդ մասը «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղի» բառերով.

5) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի) կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:»:

     

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասից հանել «13-րդ» բառը և նույն մասի «1000-ապատիկի» բառը փոխարինել «2000-ապատիկի» բառով:

    

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

            

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 2022 թ. մարտի 11

Երևան
ՀՕ-50-Ն

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: