ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «անդամ պետություններում» բառերից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 20-րդ կետից հանել «դիտանցումների և» բառերը.
2) 22-րդ կետը «սահմանում է» բառերից հետո լրացնել «հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝» բառերով.
3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափի նվազեցման կարգը.»:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.
2) 2-րդ մասի «եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:»:
Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովն սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում:
2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «մերժելու» բառը փոխարինել «արգելելու» բառով:
Հոդված 7. Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում «իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու» բառերը փոխարինել «իրավախախտման հետևանքները վերացրած լինելու և իրավախախտման փաստն ընդունելու, իսկ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում միայն իրավախախտման փաստն ընդունելու» բառերով:
Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «պատասխանատվությունից ազատելու» բառերը փոխարինել «տուգանքի չափը նվազեցնելու» բառերով.
2) «և տնտեսավարող» բառերը փոխարինել «կամ տնտեսավարող» բառերով:
Հոդված 9. Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասում «քննության» բառը փոխարինել «քննարկման» բառով:
Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թ. մարտի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: