ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ OՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով: Օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների կատարման սահմանափակումներ։»։
Հոդված 2. Օրենսգրքի 929-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիների միջև կամ մասնակցությամբ հաշվարկները կատարվում են կանխիկ կամ անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․ Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, ինչպես նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, այլ օրենքներից, և պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձևով:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-13-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|