Basic information
Number
N 210-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.02.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.03.2006
Effective date
05.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2006 թվականի N 210-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սեդա Կարապետյանին (անձնագիր` N AB 0410047, տրված` 014-ի կողմից, 09.12.1996 թ., հասցեն` քաղ. Երևան, Բաբաջանյան 83 շ., բն. 24)` որպես կերակրողին կորցնելու կապակցությամբ կրած վնասի հատուցում` 2006 թվականի ընթացքում յուրաքանչյուր ամիս 91.36 հազ. դրամ վճարումներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 1096.32 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված վճարումներն իրականացնել`

ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող` 2006 թվականի անցած ամիսների, ինչպես նաև ուժի մեջ մտնելու ամսվա համար` մեկ մուծմամբ այդ ժամանակահատվածին համապատասխանող գումարի չափով.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամիսների համար` յուրաքանչյուր ամիս` հավասարաչափ.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվանմամբ բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սեդա Կարապետյանի կողմից գրավոր ներկայացված բանկային հաշվին ուղղակի փոխանցման միջոցով` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. փետրվարի 27
Երևան