Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-16-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-135-Ն oրենքի 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «կանխիկ» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով․

«4.1. Հայաuտանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային, կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային և այլ գործարքների կանխիկ և անկանխիկ ձևով իրականացման սահմանափակումները սահմանվում են օրենքով:».

3) 5-րդ մասը «արտարժույթով» բառից հետո լրացնել «՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ կանխիկ և անկանխիկ ձևով» բառերով, իսկ նույն մասի «ինչպեu կանխիկ, այնպեu էլ անկանխիկ եղանակով» բառերը հանել:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 2022 թ. փետրվարի 8

Երևան
ՀՕ-16-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: