Basic information
Number
N 350-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.03.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
28.03.2006
Effective date
29.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 350-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հանրապետության հրապարակի լուսավորում» ծրագրի շրջանակներում Կառավարական NN 1, 2, 3 և Նալբանդյան N 28 հասցեներում գտնվող շենքերի ճակատային մասի լուսավորությունն ապահովելու հետևանքով 2004-2005 թվականների ընթացքում էլեկտրաէներգիայի վճարների գծով առաջացած պարտքերը մարելու և 2006 թվականի ընթացքում նշված շենքերի արտաքին լուսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 4698.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով):

2. Սահմանել, որ սկսած 2007 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում նախատեսվում են համապատասխան միջոցներ` Կառավարական NN 1, 2 և 3 շենքերի արտաքին լուսավորության ու սպասարկման համար:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մարտի 25
Երևան