Basic information
Number
N 383-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.04.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.03.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.04.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.04.2006
Effective date
05.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 383-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Էդվարդ Ադումյանին` 30.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 30.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 30.0 հազ. դրամ, Էլաբեկ Հուսիկյանին` 90.0 հազ. դրամ, Ռուբեն Մովսիսյանին` 60.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 90.0 հազ. դրամ, Վլադիմիր Զաքարյանին` 60.0 հազ. դրամ, Աշոտ Խաչատրյանին` 30.0 հազ. դրամ և Աշոտ Բաղդասարյանին` 90.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 510.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 1
Երևան