Basic information
Number
N 385-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.04.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.03.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.04.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.04.2006
Effective date
05.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 385-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել`

ա) 2005 թվականի ապրիլի 20-23-ը Լեհաստանի Հանրապետության նախկին նախագահ Լ. Վալենսայի` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում «Արմենիա» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցված ծառայության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով՝ 115000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

բ) 2005 թվականի օգոստոսի 29-31-ը Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ռ. Բիելսայի` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում «Երևան» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կողմից մատուցված ծառայության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով՝ 246800 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

գ) 2005 թվականի նոյեմբերի 27-29-ը Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնօրինության ղեկավար Հյու Մինգարելիի` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում «Արմենիա» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցված ծառայության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` 27000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 1
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation