«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1383-Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «2006 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-229-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա) 2006 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
ա) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2006 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ մասնագետներին.
գ) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2007 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) անհրաժեշտության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովի կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.
բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ս. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Հարությունյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Հարությունյան |
- ՀՀ զինվորական կոմիսար |
Հ. Հարությունյան |
- ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Հովսեփյան |
- ՀՀ գլխավոր դատախազ |
Ն. Դավիդյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Մանուկյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Խառատյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
Բ. Ոսկանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
| Մարզերի և զինկոմիսա- րիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
|
1 |
2 | |
| Երևան | ||
| Արաբկիր | Ե. Զախարյան | - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Մաշտոց | Յու. Խաչատուրով | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Կենտրոնական | - Երևան քաղաքի դատախազ | |
| Նոր Նորք | - Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ | |
| Շահումյան | - Երևան քաղաքի կայազորի ռազմական | |
| Շենգավիթ | ոստիկանության բաժնի պետ | |
| Էրեբունի | ||
| Արագածոտն | Գ. Գյոզալյան | - Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Աշտարակ | Մ. Ս. Գրիգորյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Ապարան | - Արագածոտնի մարզի դատախազ | |
| Թալին | - մարզային ոստիկանության վարչության պետ | |
| - Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ | ||
| Արարատ | Ա. Սարգսյան | - Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Արտաշատ | Ա. Աղաբեկյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Արարատ | - Արարատի մարզի դատախազ | |
| Մասիս | - մարզային ոստիկանության վարչության պետ | |
| - ՀՀ պաշտպանության նախարարության | ||
| ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ | ||
| Արմավիր | Ա. Հերոյան | - Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Արմավիր | Ա. Միրզաբեկյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Էջմիածին | - Արմավիրի մարզի դատախազ | |
| - մարզային ոստիկանության վարչության պետ | ||
| - Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
| Գեղարքունիք | Ա. Գրիգորյան | - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Գավառ | Հ. Բաղմանյան | - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
| Մարտունի | - Գեղարքունիքի մարզի դատախազ | |
| Սևան | - մարզային ոստիկանության վարչության պետ | |
| Վարդենիս | - Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
| Կրասնոսելսկ | ||
| Լոռի | Հ. Քոչինյան | - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Վանաձոր | Լ. Երանոսյան | - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
| Սպիտակ | - Լոռու մարզի դատախազ | |
| Ստեփանավան | - մարզային ոստիկանության վարչության պետ | |
| Տաշիր | - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության | |
| Թումանյան | Վանաձորի բաժանմունքի պետ | |
| Կոտայք | Կ. Շահգալդյան | -Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Կոտայք(Աբովյան) | Ա. Մելոյան | - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար |
| Հրազդան | - Կոտայքի մարզի դատախազ | |
| Չարենցավան | - մարզային ոստիկանության վարչության պետ | |
| Նաիրի | - Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ | |
| Շիրակ | Ռ. Մանուկյան | - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Գյումրի |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Արթիկ |
- Շիրակի մարզի դատախազ | |
Աշոցք |
- մարզային ոստիկանության վարչության | |
Անի |
պետի պաշտոնակատար | |
Ախուրյան |
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
| Սյունիք | Ս. Խաչատրյան | - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Կապան | Գ. Գաբրիելյան | - 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
| Գորիս | - Սյունիքի մարզի դատախազ | |
| Սիսիան | - մարզային ոստիկանության վարչության պետ | |
| Մեղրի | - Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
| Վայոց ձոր | Ս. Սարգսյան | - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Եղեգնաձոր | Ս. Սարոյան | - 4-րդ ԲԿ-ի հրամանատար |
| Վայք | - Վայոց ձորի մարզի դատախազ | |
| - մարզային ոստիկանության վարչության պետ | ||
| - Եղեգնաձորի կայազորի ռազմական | ||
| ոստիկանության բաժնի պետ | ||
| Տավուշ | Ա. Ղուլարյան | - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| - ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ | ||
| Իջևան | Մ. Գ. Գրիգորյան | հանձնարարությունների գծով գեներալ |
| Տավուշ (Բերդ) | - Տավուշի մարզի դատախազ | |
| Նոյեմբերյան | - մարզային ոստիկանության վարչության պետ | |
| Դիլիջան | - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Հարությունյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Ղասաբյան |
- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Փարսադանյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Լ. Նանիջանյան |
- թերապևտ |
Վ. Տեր-Գրիգորյան |
- թերապևտ-սրտաբան |
Ս. Թադևոսյան |
- հոգեբույժ |
Գ. Հովհաննիսյան |
- նյարդաբան |
Ա. Մուրադյան |
- քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
Ա. Ուզանկիչյան |
- վիրաբույժ |
Հ. Շահինյան |
- ակնաբույժ |
Կ. Բաբայան |
- մաշկավեներոլոգ |
Վ. Այվազյան |
- վնասվածքաբան |
Հ. Հովսեփյան |
- հանձնաժողովի քարտուղար |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |