Basic information
Number
N 33
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (16.03.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 1998.03.06/3(9)
Enactment organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Enactment date
12.02.1998
Signing organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Signing date
12.02.1998
Effective date
16.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12 փետրվարի 1998 թ.
ք. Երևան

N 33

 

 «1998 Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ, ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին», «Պետական տուրքի մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին համապատասխան համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` պետական բյուջե) միջև բաշխվող հարկային մուտքերի և վճարների ճիշտ հաշվառման հարցերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «1998 թ. ընթացքում եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի, պետական տուրքի գումարների և պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը պետական և համայնքների բյուջեների միջև բաշխելու մասին» հրահանգչական նամակը (կցվում է):


ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար`

Ա. Դարբինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation