ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում գործարարության աջակցման, ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Գործարարության աջակցման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Սահմանել, որ խորհրդի կազմում ընդգրկված գործարար համայնքի վեց ներկայացուցիչների անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով` 2-րդ հավելվածում նշված գործարարների ցանկից: Ռոտացիան կատարվում է կիսամյակը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
|
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի փոխնախագահ)
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Երևանի քաղաքապետ
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (խորհրդի քարտուղար)
Գործարար համայնքի վեց ներկայացուցիչ:
|
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
|
Հավելված 2 |
Ց Ա Ն Կ
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ
| Սամվել ՇԱՐԲԱԹՅԱՆ | Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ |
| Արսեն ՂԱԶԱՐՅԱՆ | Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի պաշտոնակատար, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն |
| Էմիլ ԳՐԻԳՈՐՅԱՆ | «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ նախագահ |
| Հրանտ ՎԱՐԴԱՆՅԱՆ | «Գրանտ Տոբակո» ՍՊԸ նախագահ |
| Վալերի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ | «Մանես և Վալլեքս» ՓԲԸ գլխավոր տնօրեն |
| Դեբ ԲԱՆԴՈՊԱԴՅԱ | «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ նախագահ |
| Անջելոս ՌՈՐՐԻՍ | «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն |
| Պիեռ ԼԱՌԵՉ | «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ նախագահ |
| Ալեքսանդր ՍՄԵՏԱՆԻՆ | «Արմենալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն |
| Գլել ՋՈՆՍ | «Արագած-Պեռլիտ» ՓԲԸ տնօրեն |
| Գագիկ ՄԱԿԱՐՅԱՆ | «Հայ Կոնսալտ» ՍՊԸ գործադիր տնօրեն |
| Սեմ ՍԻՄՈՆՅԱՆ | «Էյ Փի Ջի Լաբս» ՍՊԸ նախագահ |
| Յուրի ՄԽԻԹԱՐՅԱՆ | «Լորի» ՍՊԸ գլխավոր տնօրեն |
| Վանիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | «Ագրոսերվիս» ԲԲԸ նախագահ |
| Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ | «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ նախագահ |
| Լևոն ՖԱՐՄԱՆՅԱՆ | «Արդշինբանկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն |
| Ստեփան ԳԻՇՅԱՆ | Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի վարչության նախագահ |
| Էթերի ՂԱԴՅԱՆ | «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրեն |
| Միխայիլ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ | «Միկա-Արմենիա» ՍՊԸ նախագահ |
| Արմեն ԲԱԴԵՅԱՆ | «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ տնօրեն |
| Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | «Էյջ Փի Էլ Արմենիա» ՍՊԸ գործադիր տնօրեն |
| Զարեհ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ | «Գառնի Գրուպ» ՓԲԸ նախագահ |
| Վարուժան ԿՈՒԶԻԿՅԱՆ | Օտարերկրյա ներդրողների համագումարի նախագահ |
| Ալան ՔՈՒՉՈՒԿՅԱՆ | «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն |
| Մանվել ՂԱԶԱՐՅԱՆ | «Վեդի Ալկո» ԲԲԸ նախագահ |
| Լևոն ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ | «Հայ-Թեքս» ընկերության տնօրեն |
| Անջելո Դ'ԱՈՒՐԻԱ | «Ռենկո» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն |
| Արման ՓԻՆԱՐԲԱՍԻ | «Ամիօ Էքսկո Հայաստան» ՍՊԸ տնօրեն: |
|
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 08.06.2004, ՆՀ-104-Ա | --------- | |
| 13.03.2003, ՆՀ-1284-Ա | --------- | |
| 30.10.2002, ՆՀ-1196-Ա | --------- | |
| 06.08.2001, ՆՀ-902 | 20.08.2001, ՆՀ-768 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|