ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
(1-ին հոդվածը խմբ. 10.12.09 ՀՕ-221-Ն, 17.11.21 ՀՕ-362-Ն)
Հոդված 1.1.
(հոդվածն ուժը կորցրել է 17.11.21 ՀՕ-362-Ն)
Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
(2-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-466-Ն)
Հոդված 21. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
(21-ին հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն)
Հոդված 22 . Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:
(22-րդ հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն)
Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 4. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:
(4-րդ հոդվածը խմբ. 07.05.02 ՀՕ-335)
Հոդված 4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
(4.1-ին հոդվածը լրաց. 09.04.19 ՀՕ-14-Ն)
Հոդված 4.2. Հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 16-ին:
(4.2-րդ հոդվածը լրաց. 19.06.19 ՀՕ-83-Ն)
Հոդված 4.3. Հարկ վճարողի օր՝ նշվում է ապրիլի 19-ին:
(4.3-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-191-Ն)
Հոդված 5. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
(5-րդ հոդվածը փոփ. 07.04.15 ՀՕ-15-Ն)
Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:
Հոդված 8. Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 8.1. Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին:
(8.1-ին հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-142-Ն)
Հոդված 8.2. Ուսանողների և երիտասարդների օր՝ նշվում է մայիսի 16-ին:
(8.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-187-Ն)
Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Հոդված 101. Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:
(101-ին հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն)
Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր:
(11-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-67-Ն)
Հոդված 12. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
(12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն)
Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 13.1. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:
(13.1-ին հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-134-Ն)
Հոդված 13.2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
(13.2-րդ հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-82-Ն)
Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Հոդված 14.1. Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին:
(14.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-127-Ն)
Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
(15-րդ հոդվածը լրաց. 24.10.19 ՀՕ-191-Ն)
Հոդված 15.1. Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:
(15.1-ին հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-15-Ն)
Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:
(17-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-228)
Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:
(18-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 10.06.09 ՀՕ-148-Ն)
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
(19-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 05.10.18 ՀՕ-394-Ն)
Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
(20-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
(21-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
(22-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|