Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 մայիսի 2017 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում անցկացնելու հարցերով աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մարտի 31-ի թիվ 25 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում անցկացնելու հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի մայիսի 30-ի

թիվ 57 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում անցկացնելու հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարվող

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում անցկացնելու հարցերով աշխատանքային խմբի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի մարտի 31-ի

թիվ 25 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի մայիսի 30-ի

թիվ 57 կարգադրության խմբագրությամբ)

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում անցկացնելու հարցերով աշխատանքային խմբի

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Ժակսիլիկով Տիմուր Մեկեշի՝

Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (աշխատանքային խմբի ղեկավար)

Բեկեշև Բաուրժան Բեյսենբայի՝

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Ակպանբաևա Դինա Կիյաշի՝

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Արամյան Հրայր Բախշոյի՝

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Արտամոնով Օլեգ Վիկտորի՝

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ասանսեիտովա Սաադատ Մուխանբետի՝

Ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ասատրյան Արամ Ռուբիկի՝

Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ասաուլ Մաքսիմ Անատոլիի՝

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բայսերկեև Բակտիբեկ Զակիրի՝

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի տնօրեն

Բակիտբեկկիզի Դարյա՝

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Գաևսկի Իգոր Վլադիմիրի՝

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտի տնօրեն

Ժանդարբեկ Դաուրեն Ժանդարբեկուլի՝

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Ղազարյան Վահագն Ռուդոլֆի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կուսաինովա Այնա Բիրժանի՝

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Լիպնիցկի Յուրի Ալբինի՝

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Նեկրասով Դմիտրի Վիկտորի՝

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն

Պլեշկին Միխայիլ Լեոնիդի՝

Էներգետիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Սամոյլովա Նատալյա Իվանի՝

Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Տոոտաև Նուրլան Կուրբանալիևի՝

Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Տրուբարով Սերգեյ Վլադիմիրի

Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամի (նախարարի) օգնական

Ուռուստեմով Սեյիլբեկ Ասանբեկի՝

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Չույկո Միխայիլ Գեորգիի՝

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Շակկալիև Արման Աբայի՝

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն

Շոկամանով Յուրի Կամիրի՝

Վիճակագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների

գործարար համայնքի համակարգողներից՝

Ղազարյան Արսեն Վլադիմիրի՝

Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ

Կոտելևսկայա Իրինա Վասիլիի՝

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի մոնիթորինգի հարցերով կենտրոնի տնօրեն

Կուրազով Անարխան Տուրետայի՝

Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Կիդիրբաև Ուլուկ Ասանկարիի՝

«ԲիզԷքսպերտ» վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն

Չեմերկո Գենադի Նիկոլայի՝

«ԲելԱՊՊ» արդյունաբերական ձեռնարկությունների հանրապետական ասոցիացիայի նախագահի տեղակալ»։