Basic information
Number
N 567-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.04.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
11.05.2006
Effective date
12.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 567-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԱՆԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2005 թվականի ֆինանսական տարվա արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցող գումարի չափով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) անժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր` 12734237325 դրամի չափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) անժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 6
Երևան