Basic information
Number
N 591-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.05.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.05.2006
Effective date
17.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 591-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ֆինանսական վերահսկողության ու պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 25 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ, ծառայողական ուղևորություններ հանրապետության ներսում» հոդվածով):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 12
Երևան