Basic information
Number
N 600-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.05.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.05.2006
Effective date
17.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 600-Ա

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՅՐԱՆ ԱՇՈՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սեյրան Աշոտի Հակոբյանի (ծնվ.` 01.01.1958 թ., անձնագիրը` ՌԴ 51 N 1973718, տրված` 18.12.2003 թ., ՌԴ, ԱԳՆ) հուղարկավորությանը, գերեզմանի տապանաքարի պատրաստմանը և տեղադրմանն աջակցելու նպատակով ցուցաբերել 1,500.0 հազ. դրամի չափով պետական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված անձանց հուղարկավորությանը պետական աջակցություն ցուցաբերելու մասին» N 539-Ա որոշման 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գումարների հաշվին` այդ որոշման 2-րդ կետով սահմանված կարգով։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 13
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation