Basic information
Number
N 617-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.04.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.05.2006
Effective date
21.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 617-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգուն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների հավաքի թույլտվություն տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի կենդանաբանական այգուն կենդանիների կենդանի հավաքածուն համալրելու և անազատ պայմաններում դրանց վերարտադրությունն ապահովելու նպատակով 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների, իրականացնել հետևյալ կենդանիների հավաք` ըստ նշված քանակների`

լայնականջ ոզնի` մեկ արու, մեկ էգ.հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ` մեկ արու, մեկ էգ.կովկասյան անտառակատու` մեկ արու, մեկ էգ.մանուլ` մեկ արու, մեկ էգ.բեզոարյան այծ` մեկ արու, մեկ էգ.հայկական մուֆլոն` մեկ արու, մեկ էգ.եվրոպական տափաստանային արծիվ` մեկ արու, մեկ էգ.սովորական սպիտակապոչ արծիվ` մեկ արու, մեկ էգ.նախասիական մորուքավոր արծիվ` մեկ արու, մեկ էգ.սև անգղ` մեկ արու, մեկ էգ.սովորական սպիտակագլուխ անգղ` մեկ արու, մեկ էգ.կասպիական հնդկահավ` մեկ արու, մեկ էգ.միջերկրածովային կրիա` մեկ արու, մեկ էգ.անդրկովկասյան տակիրային կլորագլուխ` մեկ արու, մեկ էգ.երկարոտ սցինկ` մեկ արու, մեկ էգ.ոսկեգույն մաբույա` մեկ արու, մեկ էգ.անդրկովկասյան սահնօձ` մեկ արու, մեկ էգ.կովկասյան կատվաօձ` մեկ արու, մեկ էգ.հայկական իժ` մեկ արու, մեկ էգ:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանված թռչնատեսակների հավաքի դեպքում ապահովել թռչնագրիպի նկատմամբ դրանց անվտանգությունը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 17
Երևան