Basic information
Number
N 632-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.05.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.05.2006
Effective date
24.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 632-Ա

 

«ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածների 2-րդ մասերի «բ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Արտաշատ-Վինկոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

ա) 2004 թվականի հունիսի 18-ին C 6109 մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը.

բ) 2005 թվականի նոյեմբերի 18-ին C 13193 մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2007 թվականի մայիսի 18-ը.

գ) 2005 թվականի հուլիսի 8-ին C 15168 մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 20
Երևան