Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-332-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 142-րդ հոդվածի 3-րդ մասը «պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 143-րդ հոդվածի 3-րդ մասը «պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 145-րդ հոդվածում՝

1) 4.1-ին մասը «պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաև թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը» բառերով.

2) 4.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»․

3) 5-րդ մասը «երկշաբաթյա ժամկետում,» բառերից հետո լրացնել « իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ այն ժամկետում, որ ապահովվի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը,» բառերով, իսկ նույն մասը «քաղվածքը» բառից հետո՝ «, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը» բառերով:

 

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հոկտեմբերի 15

Երևան
ՀՕ-332-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան