ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի սեպտեմբերի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-152-Ն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում՝
«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր |
4.50» |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական |
5.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար |
5.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի օգնական |
4.50 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական |
3.50»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հոկտեմբերի 4 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|