Basic information
Number
թիվ 516-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.08.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.10.02/24(233)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
29.08.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
31.08.2006
Effective date
30.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 օգոստոսի 2006 թ.

թիվ 516-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԼԻԿ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով անհատ ձեռնարկատեր Ալիկ Բաբայանի 2006 թվականի հունիսի 30-ի և 2006 թվականի օգոստոսի 9-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի օգոստոսի 24-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ալիկ Բաբայանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Աբովյան 48 հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 31
Երևան