Basic information
Number
N 491-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.08.2006-18.03.2016)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2006.10.02/24(233)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
15.08.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
18.08.2006
Effective date
16.08.2006
Interrupt date
18.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 օգոստոսի 2006 թ.

N 491-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՈԳԼԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «Գոգլի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի հուլիսի 17-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի օգոստոսի 10-ի թիվ 36 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Գոգլի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Էրեբունի 21/1 հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 18
Երևան