ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
29 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 108 |
քաղ. Մոսկվա |
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԵՏԱԳԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 108 որոշմամբ հաստատված՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի հետագա կիրառման վերաբերյալ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի հետագա կիրառման վերաբերյալ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 12 կարգադրությունը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԵՏԱԳԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի հետագա կիրառման վերաբերյալ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի կազմը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 108 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 |