ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
23 մայիսի 2017 թվականի |
թիվ 55 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
Ավետիսյան Անահիտ Գեորգիի՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջազգային համագործակցության բաժնի պետ |
Հարությունյան Հայկ Արզումանի՝ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Բաղրամյան Գարեգին Քաջիկի՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ |
Բադալյան Հայկ Գառնիկի՝ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ |
Մելքոնյան Տիգրան Շահենի՝ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
Բիբիկով Դենիս Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ, Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, էներգավառելիքային համալիրի և տրանսպորտի վարչության պետ |
Կովալյով Դենիս Վասիլիի՝ |
Էլեկտրաէներգետիկայի ոլորտում «ՕԴՈւ» հանրապետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն |
Ֆոմին Իգոր Ալեքսեյի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
Սիսոևա Աննա Ալեքսեյի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Կրուտոյ Դմիտրի Նիկոլայի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Ժունուսովա Դանա Բեյսենի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ |
գ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ի.Գ. Իսայանին, Վ.Լ. Գորովիկովին, Ա.Ե. Մուրզագալիևային, Ռ.Ս. Սուլթանովին, Դ.Բ. Չիգամբաևին և Ի.Բ. Գալկինին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|