Basic information
Number
N 891-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.07.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.06.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.06.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.06.2006
Effective date
01.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 891-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2005 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար (ARM-P2) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» N Ն-202-3 որոշմամբ վավերացված միջազգային համաձայնագրով նախատեսված վարկային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունները պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու միջոցառումների մասին» N 538 որոշմանը համապատասխան պետական ձեռնարկությունը պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորելու արդյունքում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության հաշվեկշռում հաշվառված ջերմային էլեկտրակայանի և այլ գույքի սեփականատեր է դարձել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետին և 2005 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 8-րդ կետերին (15.12.2005 թ. ընդունված ՀՕ-241-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) համապատասխան` մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը`

ա) Երևանի քաղսովետի գործկոմի 1958 թվականի ապրիլի 24-ի N 11/17-2 որոշման հիմքով ընկերությանը 2004 թվականի նոյեմբերի 30-ին տրամադրված N 026157 վկայականում նշված` մշտական օգտագործման իրավունքով` 59,73 հեկտար մակերեսով` Երևանի քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 7-ի N 2373-Ա որոշմամբ ճշտված` 59,9 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ,

բ) Երևանի Արին բերդի 3-րդ նրբանցքի 3 հասցեում գտնվող ջերմային էլեկտրակայանի և այլ գույքի նկատմամբ։

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` թույլատրել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի հուլիսի 11-ին կնքված ենթավարկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքել 59,9 հեկտար հողամասի և այդտեղ գտնվող շենքերի, շինությունների հիփոթեքի պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծման համար վարկի շրջանակներում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ենթավարկի հատկացմանն ուղղված գործողություններն իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 59,9 հեկտար հողամասի ու դրա վրա տեղակայված անշարժ գույքի գրավի պայմանագրի կնքումից և դրանից ծագած գույքային իրավունքների պետական գրանցումից հետո:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 23
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation