ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 30-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «անցկացնելիս» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներում ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի) ճանապարհային տեսչական վերահսկողական գործառույթներ իրականացնելիս» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. օգոստոսի 5 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|