Basic information
Number
N 1345-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.09.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.09.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.10.2006
Effective date
04.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1345-Ա

 

«ԳԵՂԱՄԱ-96» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 33-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2113-Ա որոշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Բավարարել «ԳԵՂԱՄԱ-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)՝ քաղ. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 1, գործունեության իրականացման վայրը (հասցեն)՝ քաղ. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 1)` այլ վայրում ևս (քաղ. Երևան, Շիրազի 10 հասցեում) հոգեմետ նյութերի առևտրի գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. սեպտեմբերի 28
Երևան