ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 191-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման և օգտագործման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 192-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-298-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|