ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.26-189.28-րդ հոդվածներով.
«Հոդված 189.26. | Ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի պահանջը խախտելը |
1. Ազգային ֆիլմերի մասնաբաժինն ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ առնվազն 15 տոկոս կազմելու պահանջը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 189.27. | Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջը խախտելը |
1. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 189.28. | Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը |
1. Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «189.25» թվից հետո լրացնել «, 189.26-189.28» թվերով:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «189.25» թվից հետո լրացնել «, 189.26-189.28» թվերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-303-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական: