Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-294-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում

«8.1

 Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում

բազային տուրքի
10-ապատիկի չափով»

բառերը փոխարինել

«8.1

 Նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացում

բազային տուրքի
20-ապատիկի չափով»

բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-294-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: