Basic information
Number
N 777-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.06.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.06.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.06.2006
Effective date
15.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 777-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2409-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին և Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրերի (2KR) տնօրինման շրջանակներում գոյացած Գործընկերային հիմնադրամին գումար հատկացնելու մասին» N 2409-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշումը «Հնդկաստանի կառավարության» բառերից հետո լրացնել «և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության» բառերով.

բ) «5,0 մլն» և «500 մլն դրամը» բառերը համապատասխանաբար փոխարինել «5,9 մլն» և «630 մլն դրամը» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 10
Երևան