Basic information
Number
N 1335-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.10.2006-13.07.2007)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.09.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.09.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.10.2006
Effective date
03.10.2006
Interrupt date
13.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1335-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու մասին» N 1131-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընկերության հետ կնքել պարտքի պահանջի իրավունքի զիջման և գույքի առուվաճառքի պայմանագրեր, համաձայն որոնց ընկերության «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած 4150,0 մլն դրամ գումարի դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին համապատասխան, փոխանցվում է «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնեմասը (այսուհետ` գույք) օրենքով սահմանված կարգով գնահատված 9450,0 մլն դրամ շուկայական արժեքով օտարվում է «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը: Ընդ որում, որպես ձեռք բերվող դեբիտորական պարտքի պահանջի իրավունքի և գույքի գնի դիմաց (ընդհանուր գումարը` 13600,0 մլն դրամ) վճարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը`»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. սեպտեմբերի 26
Երևան