Basic information
Number
N 835-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.06.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.06.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.06.2006
Effective date
22.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 835-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 169-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Մատակարարված ոռոգման ջրի դիմաց ժամկետանց պարտքեր ունեցող բաժանորդների վերաբերյալ տվյալները հրապարակելու մասին» N 169-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

ա) որոշման առաջին պարբերությունից հանել «3» թիվը,

բ) որոշման վերջին պարբերության մեջ «վերջինիս» բառը փոխարինել «պարտապանի» բառով, իսկ պարբերությունը «սպառված ոռոգման ջրի ծավալը» բառերից առաջ լրացնել «ոռոգվող հողատարածքների չափը» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 17
Երևան