Basic information
Number
N 837-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.06.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.06.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
22.06.2006
Effective date
23.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 837-Ա

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2006 թվականի հունիսի 26-28-ին Երևանում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի խորհրդի արտագնա նիստի անցկացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ նախապատրաստել նշված արտագնա նիստի անցկացման ծրագիրն ու ապահովել դրա կատարումը:

2. Ընդունել ի գիտություն, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած հայտի, արտագնա նիստի օտարերկրյա մասնակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրվում են մուտքի անվճար արտոնագրեր, իսկ դիվանագիտական անձնագրեր չունեցող օտարերկրյա մասնակիցներն ազատվում են օդային ուղևորների ելքի պետական տուրքից:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նշված արտագնա նիստի անցկացման անհրաժեշտ ծախսերը, ըստ նախահաշվի (3.5 մլն դրամ), կատարել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով գիտությանը նախատեսված միջոցներից` «Գիտաժողովների, կոնֆերանսների, սիմպոզիումների կազմակերպում» ծրագրի հաշվին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 22
Երևան