Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-263-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          

Օ Ր Ե Ն Ք Ը

          

Ընդունված է 2021 թվականի հունիսի 4-ին

      

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով առնվազն երեսուն կրեդիտ հավաքած անձը։ Դասընթացը կարող է կազմակերպվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից՝ լիազորված մարմնի հաստատած կրթական ծրագրով (մոդուլով)։»:

        

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 17
Երևան
ՀՕ-263-Ն

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան